a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ, ռուս և վրացի ռեժիսորների նոր համատեղ ֆիլմը` ռուսական կինոթատրոնների մեծ էկրանին

58208472

Վառ ու կրքոտ, միամիտ և անփույթ, հուզիչ և տխուր , ուրախ և խենթ սիրո մասին է պատմում “Առանց սահմանների” ֆիլմը, որը ռուսական կինոթատրոններին կվարձրանա հոկտեմբերի 22-ից: Հայ, ռուս, վրացի  ռեժիսորների՝ Ռեզո Գիգինեիշվիլիի, Ռոման Պրիգունի և Կարեն Հովհաննիսյանի համատեղ աշխատանքի գլխավոր հերոսներից մեկի կերպարն էլ կերտել է ՀՀ Վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը: Ֆիլմի  իրադարձություններն սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսներն ուղևորվում են դեպի Հայաստան, ապա Վրաստան, որից հետո վերադառնում Մոսկվա՝ ներկա գտնվելու Ամանորյա տոներին: Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են Ալեքսանդր Պալը, Աննա Չիպովսկայան, Իվան Յանովսկին, Եգոր Կորեշկովը, Միլոշ Բիկովիչը, Մարիա Շալաևան, Ռավշանա Կուրկովան և այլք:
“Առանց սահմանների” ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Մոսկվյան միջազգային 37-րդ կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում: Հավելենք միայն,որ ֆիլմի պրոդյուսերն էլ Էդուարդ Իլոյանն է:

Ֆիլմի թիզերը կարող եք դիտել այստեղ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0