a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հոլանդիայում ցուցադրվել է «The Cut» ֆիլմը

անմոռուկներ

 

Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության և քաղաքի Լյուքս կինոթատրոնի հետ համագործակցության արդյունքում ցուցադրվեց գերմանաբնակ, ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆատին Ակինի «Սպի» (The Cut) ֆիլմը:

Ինչպես հաղորդում է hayernaysor-ը ,կինոդահլիճը լեփ-լեցուն է եղել, շատ են եղել  նաև օտարազգիները: Կինոնկարի ցուցադրությունից առաջ ՄՀՀ կազմակերպության հիմնադիր Գայանե Աբրահամյանը ողջունել է բոլորին ու նշել, որ ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքից է: Նա հանդիսատեսին ներկայացրել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը, ու խոսել նրա թերթիկների ու գույների նշանակության մասին:

Երեկոյի նպատակներից մեկն էլ հոլանդական «Արյունակից եղբայրները» վավերագրական սերիալի գլխավոր հերոսներ Սինանի ու Արայի հետ բանավեճի կազմակերումն է եղել՝ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպիչները հյուրերին նվիրել են  Անմոռուկ կրծքանշան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0