a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ճապոնական ֆիմերի փառատոն՝ Հայաստանում

ճապոնական ֆիլմերի փառատոն

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի  Ճապոնական ֆիլմերի փառատոնը։ Կցուցադրվի  ճապոնական հինգ ֆիլմ՝ «Waterboys», «Նրբագեղ բառերի պարտեզը», «Երկաթուղային բեռնատար», «Նաբիի սերը» և «Կյանքն Ագա գետի վրա»: Փառատոնը կազմակերպել են  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնը: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով՝ այդ ֆիլմերը, որոնք բոլորն էլ ժամանակակից գործեր են, բավականին բարձր են գնահատվել Ճապոնիայում:

«Հուսով եմ՝ ֆիլմերի միջոցով հայերն ավելի լավ կճանաչեն Ճապոնիան, նրա մշակույթն ու բնակիչներին» ասել է  դեսպանը: Նրա խոսքով՝ Ճապոնիայի դեսպանատունը ցանկանում է մշակութային այլ միջոցառումներ ևս անցկացնել՝ այդպիսով ավելի ամրապնդելով երկկողմ մշակութային կապերը: Հաջորդ տարվա հունվարին նախատեսվում է իրագործել դրանցից մեկը՝ կինոփառատո,իսկ գլխավոր թեման՝ կինը:

Այս տարվա փառատոնի շրջանակներում ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ կլինեն ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Էջմիածնում: Կինոսերներին դրանք  կներկայացվեն ճապոներենով՝ ռուսերեն ենթագրերով: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կինոփառատոնի մուտքն ազատ է լինելու: Կինոդիտումներից բացի, կիրականացվեն նաև մշակութային այլ միջոցառումներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0