a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. գոյատևման խաղը» հավակնում է դառնալ ռուսական ֆիլմարտադրության վերջին 5 տարիների ամենաեկամտաբեր ֆիլմը

filmz.ru_b_214545

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նոր՝ «Մաֆիա. գոյատևման խաղ» ֆիլմն ըստ Kinometro.ru հեղինակավոր կայքի, կարող է դառնալ վերջին 5 տարիների ամենավարկանիշային և եկամտաբեր ռուսական  ֆիլմը: Շուրջ 180 միլիոն ռուբլի բյուջեով նկարահանված ֆիլմն արդեն սկսել է հետաքրքրել շատ երկրների ներկայացուցիչների՝ իրենց երկրներում ֆիլմի ցուցադրության իրավունքները ձեռք բերելու համար: Ըստ նույն աղբյուրի՝ Կանադայի Տորոնտոյի կինոշուկայում արդեն իսկ սկսվել են բանակցությունները ֆիլմը Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ցուցադրելու ուղղությամբ:

Կինոաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչները, դիտելով այս ֆիլմի թրեյլերն ու պրոմո-հոլովակները, կարծում են, որ «Մաֆիա. գոյատևման խաղը» մեկն է ռուսական այն քիչ նախագծերից, որն ունի միջազգային դիմագիծ: Ֆիլմում չկան սոսկ ռուսական մշակութային երևույթներ, բացի այդ, ֆիլմում իրադարձությունները կայանում են ապագայում, ու այն էլ՝ ոչ իրական քաղաքում: Գրաֆիկական լուծումներն այս ֆիլմում, իրոք, մեծածավալ են, ինչը եզակի է հայրենական ֆիլմարտադրության ոլորտում: Որոշ կինոքննադատներ  ֆիլմն անգամ համեմատում են «Քաղցած խաղեր» ֆիլմի հետ:

«Большое кино», Renovatio Entertainment и Enjoy Movies ընկերությունների կողմից արտադրված այս ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2016 թվականի հունվարի 1-ին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0