a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը

default

2001 թվականից Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա «Ռոլան» միջազգային փառատոն Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Փառատոնն իրականանում է ՀՀ նախագահի, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Արդեն թվով 11-րդ անգամ կայացող այս նախագծի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությանն էլ կկայանա  նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին նույն դահլիճում՝  Սա Յեոնդոնգի  «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» եւ Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերի ցուցադրությամբ:

Հայկական մուլտարտադրության նախորդ տարվա դրոշակակիրը՝ «Անահիտը» նույնպես «կմասնակցի» փառատոնին. անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը կկայանա նոյեմբերի 9-ին Թումոյում (ժ. 16:30): Ցուցադրությանը հաջորդիվ կանցկացվի հատուկ միջոցառում՝ «Դավիթ Սահակյանցը Ռոբերտ Սահակյանցի մասին», որը նվիրված է Ռոբերտ Սահակյանցի 65-ամյա հոբելյանին (ժ. 18:30): Միջոցառման առաջին մասում նախատեսվում է նաև Ռոբերտ Սահակյանցի լավագույն ֆիլմերի ցուցադրությունները:

Երեւանում, ՀՀ մարզերում, Արցախում եւ Ջավախքում կայացանալիք  փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները եւ կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով: Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է եւս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ եւ այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0