a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նկարահանվում է հայ-ֆրանսիական համատեղ արտադրության նոր ֆիլմ

film

«Բրա՛վո, վիրտուոզ» հայ-ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, որի նկարահանումների մեկնարկն արդեն տրված է: Շուրջ երեք տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո այն կյանքի է կոչվում «Էյչ Քեյ Փրոդաքշընզ» և Agat films & Co/Ex Nihilo ընկերությունների կողմից: Այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Լևոն Մինասյանը վստահեցրեց, որ չնայած հայ-ֆրանսիական արտադրության՝ ֆիլմն ամբողջովին հայերեն է:

- Ֆիլմը դասական նվագախմբի մասին է, որի գոյությունը վտանգված է: Երաժիշտներից մեկը, որի դերը խաղալու է Սամվել Թադևոսյանը, ամեն ինչ անելու է, որ փրկի իր դասական նվագախումբը:
Ու չնայած որ ֆիլմի լեզուն հայերեն է լինելու, այնուամենայնիվ, արտադրողները վստահ են, որ ֆիլմը կհետաքրքրի նաև «դրսի շուկային».
-Եթե սյուժեն համամարդկային է, կապ չունի՝ ֆիլմն ինչ լեզվով է կամ որ երկրում է նկարահանվել, ովքեր են խաղում այնտեղ: Համամարդկային սյուժեն կարող է հուզել բոլորին:

«Էյչ Քեյ Փրոդաքշընզ» ընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանն էլ իր հերթին նշեց, որ ուրախ է համագործակցության համար և որ մեծ պատիվ է հեղինակավոր ընկերության հետ համատեղ աշխատանք ներկայացնելը:

Ֆիլմը նախատեսվում է ավարտին հասցնել 2016 թվականի մարտ ամսին․
- Կանենք ամեն բան տեղավորվելու այդ ժամանակահատվածի մեջ, որպեսզի հնարավորություն ունենանք ֆիլմը հայտագրելու առաջին կարգի որևէ միջազգային փառատոնի:

Արտադրողների խոսքով,  այո, կարելի է ստեղծել ֆիլմ, որը կլինի և՛ փառատոնային, և՛ ժանրային:

Հավելենք միայն, որ գլխավոր դերերում հանդես կգան երիտասարդ դերասաններ Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետզյանովան: Ֆիլմում կնկարահանվի նաև Արմեն Ջիգարխանյանը, ով մարմանվորելու է  դիրիժոր Հովհաննեսի կերպարը: Այլ դերերում հանդես կգան Ռուդոլֆ Ղևոնդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արամ Կարախանյանը, Արման Նավասարդյանը և ուրիշներ: Դե իսկ ֆիլմի երաժշտությունն էլ գրվելու է  Տիգրան Համասյանի  և Միշել Պետրոսյանի կողմից:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0