a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոր կինոտեխնիկայով հագեցած կինոթատրոն Երևանում

10404385_877922625589148_434453114070513560_n

«Երևան Մոլում»  այսուհետ  կգործի «Կինոպարկ» կինոթատրոնը:  5 կինոդահլիճից բաղկացած կինոթատրոնը  հագեցած է գերմանական «Դիսինքես» ֆիրմային ժամանակակից կինոտեխնիկայով՝ Հայաստանում եզակի «4K ULTRA HD» որակի էկրաններով և «Դոլբի Աթմոս» ձայնային համակարգով:

«Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի մարկետինգի գծով տնօրեն Շուշան Ավակիմյանի խոսքով՝ կինոթատրոնում  տեղի կունենան համաշխարհային բոլոր նոր ֆիլմերի պրեմիերաները:
– Մեզ համար կրկնակի պարտավորեցնող է, ինչպես նաև մարտահրավեր՝ լինել ոչ առաջին կինոթատրոնը Հայաստանում, բայց հավակնել լինել լավագույնը ոչ միայն  Հայաստանում, այլ նաև` տարածաշրջանում:

«Կինոպարկի» տնօրեն Վազգեն Սաղաթելյանն էլ վստահ է՝  կինոսիրողներն այստեղ կգտնեն իրենց նախընտրած ժանրի ֆիլմերը: Կինոթատրոնն իր դռներն է բացում՝ ցանկում ունենալով 6 նոր ֆիլմ, որոնցից առաջինը  «Ծովի սրտում» ֆիլմն է :

Հավելենք միայն, որ  կինոթատրոնի հինգ դահլիճներից երկուսը նախատեսված է 109,  երկուսը` 119-ը, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար: Դե իսկ 2016թ-ի առաջին եռամսյակից կներդրվի տոմսերի առցանց համակարգ. կինոթատրոնի հաճախորդները  առանց «Կինոպարկ» հաճախելու, իրենց համակարգիչների և հեռախոսների հավելվածների միջոցով հնարավորություն կունենան ոչ միայն ամրագրել տոմսեր, այլ նաև գնել և միայն ֆիլմի ցուցադրության ժամանակ ներկայանալ կինոթատրոն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0