a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Շատ խոչընդոտներ են հանդիպում մեզ` որպես հայ, դեպի Գյուրուն գնալու ճանապարհին»․ Ադրինե Գրիգորյան

379958_10150998992320641_1247921009_n

Ռեժիսոր Ադրինե Գրիգորյանը Գյուրուն (Թուրքիայի գյուղերից) կատարած իր ճամփորդությունը ամփոփել է մեկ ֆիլմում, որն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում: Ֆիլմը կոչվում է «Վերադարձ դեպի Գյուրուն», որտեղ ռեժիսորը ներկայացրել է իր անձնական պատմությունը։

Խոսելով ֆիլմի մասին՝ Ադրինե Գրիգորյանը վստահեցրեց, որ նման բան այլևս չի անի․ այդքան պատրաստված չէ, որ իր անձնական պատմությունը կինոյի տեսքով ներկայացնի։
Ռեժիսորի խոսքով, ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է, երբ 2010-ին ծանոթացել է մի թուրքի հետ, ով Գյուրուն գյուղից էր, որտեղից էր նաև Գրիգորյանի պապիկը: Այնուհետև ռեժիսորն իր սցենարը ներկայացրել է «Ոսկե ծիրան»-ի «Հայ-թուրքական կինոպլատֆորմ»-ին և հաղթել, արդյունքում էլ այն կյանքի է կոչվել:
«Մենք նկարահանումներ իրականացնելու համար մեկնեցինք Թուրքիա` Գյուրուն գյուղ: Ամեն օր ֆիլմի սցենարը փոխվում էր, և ֆիլմը հենց այդ մասին է, թե ինչ խոչընդոտներ են հանդիպում մեզ` որպես հայ, դեպի Գյուրուն գնալու ճանապարհին: Այս պատմությանը, բնականաբար, միաձուլվեց Ցեղասպանության թեման»,- ասաց Գրիգորյանը:
Ռեժիսորը նշեց, որ կցանկանար՝ ֆիլմը Թուրքիայում նույնպես ցուցադրվեր, սակայն, Ֆիլմում, ըստ նրա, առաջ է քաշվում նաև այն թեման, թե ինչպես են Թուրքիայում մարդիկ սկզբում համաձայնում իրենց հետ համագործակցել, բայց հետո վախենում ու հետ են կանգնում:
 «Հետաքրքիրն այն է, որ ես «ցեղասպանություն» բառը երբեք չեմ արտասանում ֆիլմում, իրենք են խոսում այդ մասին, ես ոչ մի կերպ չեմ ճնշել իրենց: Ես ինձ այնտեղ ավելի ապահով էին զգում, քան նրանք, երբ խոսում էին իրենց երկրում Ցեղասպանությունից»,- ասաց։

 «ԹԵև հիմա Թուրքիայում չեն կարողանում ազատ խոսել, սակայն, տասը տարի հետո ինչ-որ բան կփոխվի, և նրանք կհաղթահարեն բոլոր վախերը»,- հավելեց ռեժիսորը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0