a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը

GAIFF

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի  կանցկացվի հուլիսի 9-16-ը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին: Ասուլիսին ներկայացվել է պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարևորությունը և մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցութային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման և փակման ֆիլմերը: Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

Փառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի անվանական աստղերը:

Փառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի 1927 թվականին նկարահանած «Խաս-փուշ» ֆիլմով, որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:Կինոփառատոնը կեզրափակվի Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմով:

«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0