a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողների անունները

gaiff

Հուլիսի 16-ին կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:  Արարողության ժամանակ փառատոնի պատվավոր հյուր, դերասանուհի Ժակլին Բիսեթը պարգևատրվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակով:

 Միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին է աժանացել Բրանկո Շմիդտը «Բալերի անունները» (Խորվաթիա) ֆիլմի համար, իսկ «Արծաթե ծիրան»-ին՝ Սեյեդ Հադի Մոհաղեղը «Անմահը» ֆիլմի համար (Իրան): Իգլիկա Տրիֆոնովան իր «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» (Բուլղարիա/Նիդերլանդներ/Շվեդիա) ֆիլմի համար արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման:

Միջազգային վավերագրական մրցույթում հաղթող է ճանաչվել Եվգենի Գրիգորևը «Ձախ ափի հանդիման» ֆիլմի համար (Ռուսաստան), իսկ «Արծաթե ծիրան»-ը բաժին է հասել Եժի Սլադկովսկուն «Դոնժուանը» ֆիլմի համար (Շվեդիա/Ֆինլանդիա): Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել բրազիլացի Մարկուս Պրադուի «Մանուկը» ֆիլմը:

Ինչ վերաբերում է ազգային մրցույթին՝ «Հայկական համայնապատկերին», ապա պատկերը հետևյալն է. լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար «Ոսկե ծիրան»-ի է արժանացել  Աննա Արևշատյանն իր «Բարի լույս» ֆիլմի համար, լավագույն հայկական վավերագրական ֆիլմի համար՝ Առնո Խայաջանյանը  (Ֆրանսիա) իր «Քարքարոտ ճամփաներ» աշխատանքի համար, իսկ լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է ճանաչվել Վիգեն Արմենյանի (Ֆրանսիա) «Ընձառյուծի լռությունը»: Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակով» ֆիլմը (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ): Նույն ռեժիսորին շնորհվել է նաև Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ՝ լավագույն սցենարի համար:

Այս տարի առաջին անգամ հանձնվել է նաև նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացել է Աննա Մելիքյանն իր «Սիրո մասին» ֆիլմի համար:

FIPRESCI ժյուրիի մրցանակը շնորհվել է Բրանկո Շմիդտին, իսկ Էկումենիկ ժյուրիի մրցանակին է արժանացել Սեյեդ Հադի Մոհաղեղը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0