a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը

Shakespeare_GAIFF

Բրիտանական խորհրդի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ փառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում այս տարի կցուցադրվի շեքսպիրյան յոթ ֆիլմ: Այս մասին հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակներում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացվելու է «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը: Հուլիսի 10-ից 17-ը կցուցադրվեն Լորենս Օլիվյեի և Քենեթ Բրանայի «Համլետներ»-ը, Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո և Ջուլիետը», Փիթեր Բրուքի «Լիր արքան», Ռոման Պոլանսկու «Մակբեթը», Դերեք Ջարմենի «Փոթորիկը» և Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը»:

Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Պողոսյան պարտեզներ»-ում, «Սինեմա Սթար» և «Մոսկվա» կինոթատրոններում:

Ֆիլմերը նկարահանվել են 1948-ից մինչև 1996 թվականները և արժանացել հնարավոր բոլոր մրցանակներին`դառնալով իրենց ժամանակների լավագույն ֆիլմերը: Արտամրցութային ցուցադրությանը ներգրավվել են շեքսպիրյան լավագույն ֆիլմերը, որոնք հնարավորություն են տալիս մեկ անգամ ևս վերզգալ և վերապրել Շեքսպիրի ստեղծած աշխարհը:

Այս տարի ողջ աշխարհում Բրիտանական ֆիլմերի ինստիտուտը սկսում է լայնածավալ ծրագիր` ներկայացնելով շեքսպիրյան ֆիլմերը: Կներկայացվեն 1899 թվականից մինչ օրս Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր:

Բրիտանական խորհուրդը և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը համագործակցել են տարիներ շարունակ: Համագործակցության շրջանակում փառատոնի ծրագրում ընդգրկվել են բրիտանական ֆիլմեր, ներկայացվել են մրցանակներ և անցկացվել դասընթացներ մասնակիցների և ուսանողների համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0