a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերը պարգևատրվել են Մշակույթի նախարարության մեդալով

GAIFF

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում նախարարը հայկական կինոարվեստի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել կինոքննադատ, սոցիոլոգ Կիրիլ Ռազլոգովին (Ռուսաստան), կինոքննադատ Ալեքսանդր Գրոզևին (Բուլղարիա), կինոռեժիսոր, օպերատոր Ֆրեդ Քելեմենին (Գերմանիա):

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ շատ է կարևորում հայկական կինոարվեստի հանրահռչակման գործում հայտնի կինոգործիչների իրականացրած աշխատանքները: Հ. Պողոսյանը նաև ընդգծել է, որ իերնց երկրներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում և Գերմանիայում նախորդ տարի նրանց կյանքի կոչած ծրագրերը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նույնպես նշանակալի են:

Կինոգործիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարին հանդիպման և պարգևի համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0