
12/07/2016
|
«Ոսկե ծիրան». օր երկրորդ

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ օրը հագեցած էր միջոցառումներով: Օրն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում լրագրողներին իրենց ֆիլմերը ներկայացրին Դավիթ Սաֆարյանը («28:94 տեղական ժամանակով», Հայկական համայնապատկեր մրցույթ), և Վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակիցներ Մոհամեդ Ուզինը («Սամիրը փոշու մեջ»), Գունար Բերգդալը («Երկաթգիծ») և Պիտեր-Յան Դը Պյուն («Լուսավորյալների երկիրը», Խաղարկային ֆիլմերի մրցույթ): Ելույթներ ունեցան Սուսաննա Հարությունյանը («Ոսկե ծիրան» ՄԿՓ գեղարվեստական տնօրեն), Չիգդեմ Մատերը (Անադոլու կուլտուր)։
Ցուցադրվեց Չանթալ Փարթամյանի «Ան-տարածքներ» ֆիլմը։ Օրվա կարևոր միջոցառումներից մեկն՝ ավանդականդարձածպրեսկոկտեյլին էր: Միջոցառման ընթացում «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրինությունը մրցանակ հանձնեց հայտնեց հավատար իմ գործընկեր «ՌՈՅԱԼ ԹՈՒԼԻՓ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ»-ին։
Օրվա երկրորդ կեսին «Մոսկվա» կինոթատրոնում տեղիունեցավ «Հայկական կինո. Արդի ժամանակներ» Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ծրագրի բացումը, ցուցադրվեց Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» կինոնկարը: Լարա Իզագիրեի «Աշունն առանց Բեռլինի» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց «Գերմանական նոր կինո» ծրագիրը: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա/Հունգարիա):