a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ով սպանեց հայերին» փաստագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Եգիպտոսում

Who_killed_Armenians_film

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի արվեստանոցներից մեկում տեղի է ունեցել «Ով սպանեց հայերին» փաստագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմի հեղինակներն են լրագրող Մարիամ Զաքին և ռեժիսոր Մուհամեդ Հանաֆին:

Ինչպես հայտնում է Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը, ֆիլմը պատմում է  թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի մասին: Այն մրցանակների է արժանացել մի քանի միջազգային փառատոներին: Ֆիլմի բեմադրիչ Հանաֆին և լրագրող Զաքին վերջերս պարգևատրվել են նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Մարիամ Զաքիի խոսքով՝ ֆիլմում արծարծված խնդիրն այսօր կրկնվում է արաբական երկրներում: Բեմադրիչ Մուհամեդ Հանաֆին էլ նշել է, որ ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել միջազգային հարթակում և ավելացրել, որ իրականում ավելի սարսափելի բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, բայց ոչ բոլորն են ներառել ֆիլմում, քանի որ հանդիսատեսի համար դրանք անհավատալի կարող էին թվալ՝ չնայած, որ իրականում պատահել են:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0