a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի ռեժիսորները պարգևատրվել են Սփյուռքի նախարարության մեդալով

Mindiaspora

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները դիտել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն առաջին փաստավավերագրական ֆիլմը, որի հեղինակներն են եգիպտացի հեռուստալրագրողներ Մուհամեդ Հանաֆին և Մարիամ Զաքին:

Ֆիլմում ներկայացված են 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներ և արխիվային նյութեր, ցեղասպանագետների, պետական և հոգևոր գործիչների տեսակետներ: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում:

Ողջունելով ֆիլմի հեղինակներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորել է վերջիններիս կատարած հսկայածավալ աշխատանքը, հարցի խորը և բազմակողմանի  ուսումնասիրությունը և բարձր գնահատել ֆիլմը, որով արաբական աշխարհին ներկայացնում են պատմական ճշմարտությունը:

Կարևորելով լրագրողների ավանդը Հայոց ցեղասպնության մասին արաբական աշխարհին իրազեկելու գործում՝ Սփյուռքի նախարարը նրանց պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե մեդալով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման բարձր պարգևին արժանացնելու համար՝ Մուհամեդ Հանաֆին նշել է, որ իրենց համար հոգեհարազատ է դարձել Հայաստանը, և յուրաքանչյուր այցելություն նպաստում է, որ խորությամբ ճանաչեն հայ ժողովրդին և ընկալեն հայ մշակույթը: Ֆիլմի ստեղծման համար ազդակ են հանդիսացել եգիպտահայերը և հավելել է, որ  հայերը Եգիպտոսում ձգողական մեծ ուժ և ազդեցություն ունեն, մեծ է նրանց ներդրումը Եգիպտոսի կյանքի տարբեր ոլորտներում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0