a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Չարդախլու՝ հերոսների հայրենիք». ֆիլմ, որ սերունդներ է դաստիարակելու

չարդախլու

Երևանի Մոսկվայի տան կինոսրահում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել մարշալների, գեներալների ու Արցախյան ազատամարտի հերոսների գյուղ Չարդախլուի մասին պատմող «Չարդախլու՝ հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի պրեմիերան։ Այն «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է, որը նկարահանվել է Արցախում և Տավուշի մարզի Զորական գյուղում: Ֆիլմի նկարահանումներն ավարտին են հասցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին  տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով։

Չարդախլուում են ծնվել Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։

Ելույթ ունենալով ֆիլմի առաջնադիտումից առաջ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ շատ կարևոր է վեր հանել, պահպանել մեր պատմական հայրենիքի մի կարևորագույն հատվածի՝ Չարդախլուի մասին հուշերը, պատմությունները։ Կարեն Ավագյանն ընդգծել է  նաև այն, որ ֆիլմը ավարտին է հասցրել հենց այն ՀԿ-ն, որին իբր լրագրողը փնտրել է, բայց այդպես էլ չի գտել։ «Այսօր ահա «Արեալ» ՀԿ-ի ծրագրի արդյունքը դնում ենք հանրության առջև։ Նման ծրագրերը միշտ էլ ստանում են մեր աջակցությունը, որովհետև պատմությունը փոխանցվում է սերունդներին՝ այդպիսով նաև դաստիարակելով նրանց։ Պատահական էլ չէ, որ այսօր է կազմակերպվել ֆիլմի ցուցադրությունը. երեկ նշեցինք մեծ չարդախլեցու` մարշալ Բաղրամյանի տարեդարձը, մարդ, որ Սարդարապատից սկսած՝ մինչև իր կյանքի վերջը ծառայեց հայրենիքին, և պատահական չէ, որ Վ. Սարոյանը նրան անվանեց «մեր օրերի Անդրանիկը»,- նշել է  Կարեն Ավագյանը:

Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել չարդախլեցի զինվորականներ, ինչպես նաև՝ Չարդախլուից տեղահանված և ՀՀ Տավուշի մարզի Զորական համայնքում բնակություն հաստատած չարդախլեցիները։

Մոտ 39 րոպե տևողությամբ «Չարդախլու՝ հերոսների հայրենիք» փաստագրական կինոնկարը կառուցված է չարդախլեցիների հիշողությունների ու պատմությունների վրա։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0