a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմի ցուցադրություն

ճառեր

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13.00, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում  տեղի կունենա Արթուր Բախտամյանի «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմի ցուցադրությունը։

Չորս մասից բաղկացած ֆիլմը ներկայացնում է արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով:

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպությունն այն կյանքի է կոչել ՀՀ Նախագահի աշխատակազմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0