a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը մեկնարկում է

poster_final

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի ««ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը: Այս տարի փառատոնի նախընտրական փուլի ժյուրիի և պատվավոր միջազգային խորհրդի կողմից ընտրվել է 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն ««Լավագույն լիամետրաժ ֆիլմ» ««Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»« «Լավագույն երաժշտական հոլովակ»»« «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» մրցութային ծրագրերին: «ՌեԱնիմանիա» փառատոնին կցուցադրվեն մրցութային, վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմեր, ինչպես նաև, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Վերածնունդ» ծրագրում անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կբացվի նաև պատկերապատումների ցուցահանդես:
««ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կցուցադրի ավելի քան 400 ֆիլմ: Փառատոնը կբացվի ֆրանսիական ««Մուն» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն), իսկ փակմանը կցուցադրվի «Մարգարեն»» (ռեժիսոր՝ Ռոջեր Ալերս), որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը /մուտքը հրավիրատոմսով/:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0