a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռոբերտ Գեդիկյանի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը՝ ֆրանսիական կինովարձույթում

ռոբերտ գեդիկյան

Նոյեմբերի 11-ից ֆրանսիական կինովարձույթում կընդգրկվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի խենթ պատմություն ֆիլմը», որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմը նկարահանվել է ողբերգարական իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ֆիլմում ռեժիսորն անդրադարձել է  «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը: Ռեժիսորը ոգեշնչել է իսպանացի հայտնի գրող ու լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի կյանքն ու գործունեությունը: Վերջինս 1980 թվականին ծանր վիրավորվել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների կողմից Մադրիդում տեղադրված ռումբի պայթյունից: Նրանց դատապարտելու փոխարեն, սակայն, իսպանացին փորձել է հասկանալ, թե որն է եղել շարժառիթը:

«Մի խենթ պատմություն»-ն այս տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, այս ֆիլմով է ազդարարվել նաև «Ոսկե Ծիրան»  երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ՝ Գրեգուար Լըպրենս Ռենգեն, Սերժ Ավետիքյանը, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը և այլք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0