a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռոբեր Գետիկյանը՝ Վենետիկի 73-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ

Getikyan

Արդեն հայտնի են Վենետիկի 73-րդ կինոփառատոնի երեք միջազգային ժյուրիների անունները։ Ինչպես հաղորդում է «Կինոաշխարհ»-ը հղում անելով www.labiennale.org պարբերականին, փառատոնի «Հորիզոններ» բաժնի ժյուրիի նախագահն է լինելու ծագումով հայ ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը, ով  անցած տարի «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն էր, իսկ նրա «Մի խենթ պատմություն» ֆիլմով էլ բացվեց փառատոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Հորիզոններում» ներկայացվում են այն ֆիլմերը, որոնք նոր միտումներ են բերում համաշխարհային կինեմատոգրաֆում: Նշենք, որ «Հորիզոնների» ժյուրիի կազմում են ամերիկացի կինոքննադատ և կինոպատմաբան, կինոյի մասին 13 գրքերի հեղինակ Ջիմ Հոբերմանը,  եգիպտացի դերասանուհի, Կահիրեի և Արաբական կինոյի փառատոների մրցանակակիր Նելլի Քարիմը, իտալացի նշանավոր դերասանուհի Վալենտինա Լոդովինին, կորեացի դերասանուհի և ռեժիսոր Մուն Սո-Րին, իսպանացի կինոքննադատ և կինոգետ Խոսե Մարիա (Չեմա) Պրադոն և հնդիկ ռեժիսոր Չայթանյա Թամհանեն։

Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորելու է բրիտանացի, «բոնդիանայի» վերջին երկու ֆիլմերի և «Գեղեցկություն ամերիկյան ձևով» կինոնկարի ռեժիսոր Սեմ Մենդեսը։ Ի դեպ, վերջինս ով աշխարհի այն վեց ռեժիսորներից մեկն է, ովքեր «Օսկար» են ստացել դեբյուտային կինոնկարի համար:

Վենետիկի դեբյուտային ֆիլմի համար Լուիջի դե Լորենտիսի անվան մրցանակի՝ «Ապագայի առյուծի», ժյուրիի նախագահն է իտալացի դերասան, «Դավիդ դի Դոնաթելլոյի» մրցանակակիր Կիմ Ռոսսի Ստյուարտը:

Հավելենք միայն, որ փառատոնը կմեկնարկի օգոստոսի 31-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0