a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռուսաստանում վարձույթի է դուրս եկել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը

աննա

Աննա Մելիքյանի՝ «Կինոտավրոս» կինոփառատոնի Գրան պրի մցրանակակիր «Սիրո մասին» ֆիլմը դեկտեմբերի 10-ից վարձույթի է դուրս եկել Ռուսաստանում,տեղեկացնում է Hayernaysor-ը:

«Այս ֆիլմը ինձ համար բացարձակ տիպիկ չէ։ Ամենից առաջ պետք է ասեմ, որ այս անգամ ոչ ոք չի մեռնելու. ոչ մի երիտասարդ, գեղեցիկ աղջիկ եւ, ցավոք, ոչ մի տղամարդ չի զոհվի ֆիլմի վերջում Բավական է մահանալ, հիմա մենք ապրելու ենք, սիրելու ենք կյանքը եւ երջանիկ ենք լինելու։ Ֆիլմը ամեն առումով տիպիկ չէ, անգամ այն առումով, թե որքան արագ է ծնվել դրա գաղափարը եւ կյանքի կոչվել»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Մելիքյանի խոսքը։ Նախապատրաստությունն եւ նկարահանումները տեւել են 1 ամիս, իսկ ֆիլմը նկարահանվել է 25 օրում։

Գլխավոր դերերը կատարել են Ռենատա Լիտվինովան, Վլադիմիր Մաշկովը, Միխայիլ Եֆրեմովը, Մարիա Շալաեւան, Եվգենի Ցիգանովը, Յուրի Կոլոկոլնիկովը, Յուլյա Սնիգիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆիլմի հերոսները փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչ է սերը։ Նկարը պատմում է ամենատարբեր կերպարների կյանքի պատմություններ. երիտասարդ զույգ, որը նախընտրում է ապրել ճապոնական անիմե հերոսների կյանքում, ղեկավարին անպատկառ առաջարկ ստացած երիտասարդ քարտուղարուհի, Մոսկվա տեղափոխված ճապոնուհի, գեղանկարիչ, նախկին կին եւ այլն։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0