a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարիկ Անդրեասյանը Մոսկվայում 1988 թվականի երկրաշարժին նվիրված ֆիլմ է նկարահանում

sarik

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Մոսկվայում նոր ֆիլմ է նկարահանում, որը նվիրված է լինելու 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած եկրաշարժին: Անդրեասյանի նոր ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալու Կոնստանտին Լավրոնենկոն: Հետաքրքրական է, որ հատուկ ֆիլմի համար Մոսկվայի շահագործումից հանված գործարաններից մեկի տարածքում շուրջ 50 000 ք. մ. տարածքում «կառուցվել» է քանդված Գյումրին: Տասս գործակալության թղթակցի հետ զրույցում Սարիկ Անդրեասյանը նշել է, որ բավական լրջորեն են մոտեցել տեղանքի ընտրության հարցում: Նրա կարծիքով, նմանօրիանակ տեղում առավել հեշտ է եղել կառուցելը, քան բաց տարածության վրա:
– Այստեղ գոնե կան պատեր, հիմք: Հենց այս ամենի շնորհիվ մենք նկարահանման տաղավարի կառուցումը  ավարտեցինք 3 ամսվա ընթացքում:

Նույն աղբյուրի հետ զրույցում երիտասարդ ռեժիսորը նշում է, որ Գյումրիում լինելով ու զրուցելով բնակչության հետ երկրաշարժի մասին, նրանցից գրեթե բոլորի աչքերում արցունքներ է հայտնվում. կամ իրենց ընտանիքում են եղել կորուստներ, կամ իրենց բարեկամների: Ու հենց դա է եղել գլխավոր պատճառը, որ նկարահանման հրապարակը տեղափոխվել ու կառուցվել է Մոսկվայում.ռեժիսորը հիմնավորում է, որ եթե այդ ամենը՝ քանդված շենքերի պատկերներ, դիակներ, քաոսային վիճակ պատրաստվեր Գյումրիում, տեղի բնակչությունը ծանր կտաներ՝  տեղից էլ դեռ չեն սպիացել վերքերը:

Ֆիլմի հիմքում մարդկային վերաբերմունքն է, այն, որ միմյանց պատրաստակամ էին օգնելու բոլորը:
– Այն մարդիկ, ովքեր երբեք չեն իմացել հայկական երկրաշարժի մասին, չգիտեն ոչ մի բան, ֆիլմը դիտելուց հետո հուսամ  անտարբեր չեն դուրս գա կինոսրահից: Այնպես, ինչպես մենք չենք եղել Տիտանիկ նավում, բայց հուզվել ենք Քամերոնի նկարահանած ֆիլմը դիտելիս, այնպես , ինչպես «Անհնարին» ֆիլմը՝  Թայլանդում տեղի ունեցած դեպքերի մասին, հուսամ մեր ֆիլմը նույնպես կհետաքրքրի հանդիսատեսին: Ինձ համար դա շատ կարևոր է,- Տասս գործակալության լրագրողի հետ զրույցում նշել է Սարիկ Անդրեասյանը:

Հավելենք, որ ֆիլմը  մեծ էկրաններին կհայտնվի 2016 թվականին: Նախատեսվում է, որ «Երկրաշարժը» կներկայացվի նաև «Օսկար» ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0