a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարիկ Անդրեասյանի “Գողություն Ամերիկյան ձևով” ֆիլմը ԱՄՆ-ում ամենաշատ վաճառված ֆիլմերի շարքում

kinopoisk.ru

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի “Գողություն Ամերիկյան ձևով” կինոժապավենը  DVD և Blu-Ray տարբերակներով հանվել է վաճառքի ԱՄՆ-ում: Այդ մասին գրում է www.kinobusiness.com կայքը՝ հղում կատարելով Home Video Magazine հեղինակավոր ամսագրի տեղեկատվությունը: Կինոժապավենը վաճառքի է հանվել  սեպտեմբերի 8-ին և հասցրել է ունենալ արդեն մեծ հաջողություններ:

Հենց առաջին շաբաթում ֆիլմը ամենաշատ վաճառված ֆիլմերի (DVD)   տասնյակում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը . առաջին երեք տեղերում են հայտնվել “Խելագար  Մաքս. բարկության ճանապարհը”, “Ադալինի դարը” և “Տուն” ֆիլմերը: Վերջինս ի տարբերություն մյուսների՝ այդ ժամանակ վաճառքում է եղել արդեն  7 շաբաթ:  Դե իսկ կինովարձույթում ֆիլմը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Այստեղ առաջատար եռյակից բացակայում է “Խելագար  Մաքս. բարկության ճանապարհը” ֆիլմը, որին փոխարինել է “Հանել ընկերների շարքից” ֆիմը (1.”Ադալինի դարը”, 2″Հանել ընկերների շարքից”, 3. “Տուն”):

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0