a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը Գյումրիում

Earthquake_movie

Հուլիսի 25-ին Գյումրիում կկայանա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է ռեժիսորը: «Մեր ֆիլմը նկարահանված է 2 լեզուներով: Մեզ համար շատ կարևոր է օրհնություն ստանալ այդ հրաշալի և հզոր քաղաքի բնակիչներից, որտեղ մեզ բախտ է վիճակվել իրականացնել նկարահանումները»:

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանված ֆիլմերը շարունակում են լինել ամենասպասվածները 2016 թվականի ռուսական (և ոչ միայն) կինովարձույթում: Ռեժիսորի նոր ֆիլմերի շարքում է նաև Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսվում է իրականացնել այս տարվա դեկտեմբերի 1-ին:  Ֆիլմը ներկայացնում է  2 հերոսների՝ Կոնստանտին Բերեժնիի և  Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Ժամանակին Բերեժնու մեղքով ավտովթարի հետևանքով մահացել են Ռոբերտի ծնողները: Մի քանի տարի անց նրանք կրկին հանդիպում են բնական աղետի ժամանակ` հայտնվելով կողք կողքի՝ միևնույն փրկարարական ջոկատում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0