a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում Վիտալի Կալոևի մասին

Sarik Andreasyan

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարում Վիտալի Կալոևի մասին, ով 2002 թ-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում կորցրել է իր ընտանիքին և սպանել վթարի մեղավորին՝ օդանավակայանի դիսպետչերին:

«Ֆիլմն այն բանի մասին է, որ ծնողները չպետք է թաղեն իրենց երեխաներին: Կյանքն անգին է»,-ասել է Անդրեասյանը:

Ռեժիսորի խոսքով՝ Կալոևն արդեն ծանոթ է ֆիլմի սցենարին և հավանության է արժանացրել այն: Ֆիլմում Կալոևին կմարմնավորի հայտնի դերասան և շոումեն Դմիտրի Նագիևը: «Երկար եմ փնտրել գլխավոր հերոսին մարմնավորելու դերասանին: Նագիևը դրամատիկական հրաշալի դերասան է իսկ այս դերը մեծ մարդահրավեր կլինի նաև իր համար»,-նշել է ռեժիսորը:

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2017 թ-ի փետրվար և մարտ ամիսներին, պրեմիերան՝ նույն թվականի աշնանը:

2002 թ-ին Բաշկիրիայի ավիաուղիների ինքնաթիռը դիսպետչերի սխալի պատճառով բախվել էր DHL ընկերության բեռնատար ինքնաթիռին: 71 զոհերի թվում էին նաև Վիտալի Կալոևի կինը և երկու երեխաները: Ըստ դատավճռի, Շվեյցարիայում 2004 թ-ին Կալոևը սպանել է դիսպեչեր Պետեր Նիլսենին, ով համարվել է ողբերգության գլխավոր մեղավորը: Կալոևը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն 2007 թ-ին ազատ է արձակվել՝ օրինակելի պահվածքի շնորհիվ:

 

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0