a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը հասանելի է համացանցում

Համացանցում արդեն հասանելի է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի`1988թ. Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը:

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նոր նկարահանված ֆիլմերը շարունակում են լինել ամենասպասվածները 2016 թվականի ռուսական (և ոչ միայն) կինովարձույթում: Ռեժիսորի նոր ֆիլմերի շարքում է նաև Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսվում է իրականացնել այս տարվա դեկտեմբերի 1-ին:  Ֆիլմը ներկայացնում է  2 հերոսների՝ Կոնստանտին Բերեժնիի և  Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Ժամանակին Բերեժնու մեղքով ավտովթարի հետևանքով մահացել են Ռոբերտի ծնողները: Մի քանի տարի անց նրանք կրկին հանդիպում են բնական աղետի ժամանակ` հայտնվելով կողք կողքի՝ միևնույն փրկարարական ջոկատում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0