a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սիրո գործակիցը» ՀՀ մարզերից առաջինը կհյուրընկալի Շիրակում

siro gorcakic

«Ալա բալա, նիցա» և «Սուպեր մամա»  ֆիլմերի ստեղծագործական խմբի նոր աշխատանքը՝ «Սիրո գործակիցն» արդեն երևանյան կինոթատրոնների էկրաններին է: Սակայն ֆիլմի ստեղծողները կարևորելով ֆիլմի տարածումը նաև Երևանից դուրս, որոշել են «Սիրո գործակիցը» ցուցադրել մարզերում:  Ֆիլմը նախքան հայաստանյան ընդգրկուն շրջագայությունների մեկնելը, նախ կհանձնվի գյումրեցիների դատին: Նոյեմբերի 9-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա ֆիլմի առաջնախաղը:

«Սիրո գործակից» ֆիլմը ներկայացնում է մի իրավիճակ, երբ երկու  ընկերներ, որոնք ունեն համատեղ բիզնես, որոշում են գումար հայթայթել այն փրկելու համար: Նրանք որոշում են անելանելի դրությունից դուրս գալու համար դիմել կանացի թենիսի մրցախաղին առնչվող խարդախության: Թենիսիստուհիներից մեկին սիրահարված հերոսին, սակայն, ուզում են ամուսնացնել թաղային հեղինակություն Աղվանի դստեր՝ Փիրուզի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0