a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սուսերամարտիկը» ֆիլմը կցուցադրվի Երևանում

12079708_10206762215926098_3264037383268473936_n

Երևան քաղաքի տոնակատարությունների շրջանակներում, «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր, ազգությամբ էստոնացի, հայ ժողովրդի բարեկամ Մելիս Կուբիտսի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 11-ին  «Մոսկվայի տանը» կկայանա «Սուսերամարտիկը» խաղարկային ֆիլմի առաջին փակ ցուցադրությանը:  Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու  ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը, ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը, «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Մելիս Կուբիտսը և Ֆիլմի երկու գլխավոր հերոսներին մարմնավորած դերասաններ՝ Մյարտ Ավանդին և Ուրսուլա Օյան: Ֆիլմը կցուցադրվի Էստոներեն լեզվով՝ ռուսերեն ենթատեքստերով: ֆիլմը արտադրող Allfilm ընկերության համապրոդյուսեր Իվո Ֆելտը, եղել է նաև նախորդ տարվա գարնանը «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 լավագույն ֆիլմերից «Մանդարինով» ֆիլմի համապրոդյուսերը:

Միջոցառումը նաև հիանալի առիթ և հնարավորություն է հանդիպելու և հայտնելու երախտագիտություն բոլոր այն ընկերներին, ովքեր մասնակցություն են ունեցել և աջակցել են 2013 թվականին կայացած «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Բոլորն ուղևորվում են Երևան» և «Կտեսնվենք Տալլինում» նախագծերի կազմակերպմանն ու իրականացմանը:«Կտեսնվենք Տալլինում» նախագծի կազմակերպիչներն էին` Մելիս Կուբիտսը, Էստոնիայի հայկական համայնքը, SPRING PR-ընկերությունը, Ars Lunga դուետը, Impro Barbarella հասարակական կազմակերպությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0