a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստորագրվել է հայ-արգենտինական համաձայնագիր

naxararutyun

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և Արգենտինյան կինոռեժիսորների-DAC-տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև ստորագրվել է կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը:
Փաստաթուղթը ստորագրվել է  ՀՀ Մշակույթի նախարարությունում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի և Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) կողմից լիազորված Սիլվանա Ջարմոլուկի կողմից: Այդ մասին  տեղեկանում ենք ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից:

Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել երկկողմ (Հայաստանում և Արգենտինայում) համագործակցության լայն դաշտ` տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել և համակարգել հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարծումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում:
Երկկողմ համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը:

Սույն փաստաթղթի շրջանակում կողմերը նախապես կմշակեն գործողությունների համաձայնեցված ժամանկացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաև երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0