a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Վարդապետի լռությունը»՝ դեկտեմբերի 25-ից մեծ էկրաններին

11224317_10207075029021495_3680048795465218108_n

Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը դեկտեմբերի 25-ից կցուցադրվի մեծ էկրաններին: Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակաով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:

Նկարահանող խումբը մանրամասն ուսումնասիրել է Կոմիտասի կյանքի ամբողջ պատմությունն ու փորձել հնարավորինս ճշգրիտ պատկերել այն: Դերասանական խումբը հասել է մինչեւ Փարիզի «Վիլ Ժուիֆ» հոգեբուժարան եւ գտել ենթադրյալ այն պալատը, որտեղ կյանքի վերջին տարիներն է անցկացրել Կոմիտասը: Նշենք, որ ֆիլմի նկարահանումները մեկնարկել են դեռևս 2014 թ. աշնանը: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում (Արզնի, Երևան), ինչպես նաև արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան):

Հավելենք միայն, որ ֆիլմում հնչում են ինչպես Կոմիտասի, այնպես էլ Կլոդ Դեբյուսիի և Ավետ Տերտերյանի երաժշտությունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0