a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/06/2015

«Վարդապետի լռությունը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը` նոյեմբերին

0b37061e25c62a11670ae90cfc3e52bf-472x265

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն արդեն ավարտել է  «Վարդապետի լռությունը» ֆիլմի ա նկարահանումները, իսկ այս պահին մոնտաժային աշխատանքներն են ընթանում: Ռեժիսորը լրագրողների հետ զրույցում նշում է, որ հուսով է ֆիլմը նոյեմբերին մեծ էկրան կբարձրանա:  «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը Կոմիտասի մասին է, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Panorama.am կայքի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք այն բոլոր մտահղացումները, գաղափարները, որոնք ունեցել է նախքան ֆիլմի նկարահանումները սկսելը, կարողացել է իրականացնել, ռեժիսորն ասաց. «Մեզանում հասնել գոնե քո ուզածի 70-80 տոկոսին, վիթխարի նվաճում է, որովհետև միշտ էլ մեր երկրում գումարները քիչ են, հնարավորություններ քիչ են, լուրջ մասնագետների պակաս կա: Կինոն կոլեկտիվ արվեստ է, նույնիսկ ռեժիսորի օգնականը ժամանակին մասնագիտություն էր, մոռացել ենք այդ մասին: Իմ օգնականը դառնում է ֆիլմի տնօրենը, ես եմ ուրիշի օգնականը դառնում: Վերջերս դառը ճշմարտություն ասացի նկարահանող խմբին՝ սիրողական պայմաններում փորձում ենք պրոֆեսիոնալ կինո անել, մինչդեռ կան խմբեր, որոնք պրոֆեսիոնալ պայմաններում անում են սիրողական կինո: Կան թեմաներ, որոնց վրա հովանավորները հաճույքով չեն վազում, մեծ գումարներ հնարավոր չէ հայթայթել, իսկ եթե էժանագին թեմա լինի, իհարկե, մեծ գումարներ կգտնվեն»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0