a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ովքե՞ր են «Վերջին բնակիչը» ֆիլմի հերոսները

թեվանիկ

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմը հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է: 2016 թվականին հանրության դատին հանձնվելիք ֆիլմը, ռեժիսորի հավաստմամբ, սիրո և դրանից ծնվող ինքնազոհողության մասին է: Սցենարի  հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը  և Մասիս  Բաղդասարյանը: Երաժշտության հեղինակը ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:

Ինչպես տեղեկացնում է sharjum-media-ն, «Թևանիկ» ֆիլմի  նկարահանումներն ավարտելուց հետո Ջիվան Ավետիսյանը սկսել է «Վերջին բնակիչը»  ֆիլմի աշխատանքները: Ֆիլմի գլխավոր հերոսները ծայրահեղ լարված պատերազմական իրավիճակում հայտնված յոթանասունն անց մարդիկ են: Ֆիլմը ընդգրկում է Սումգայիթյան ջարդերի ժամանակաշրջանը եւ այն մարդու մասին է, ով անկախ ամեն ինչից չի հանձնվում, պայքարում է մինչեւ վերջ եւ դառնում գյուղի վերջին բնակիչը: Ֆիլմը ընդգրկում է Սումգայիթյան ջարդերի ժամանակաշրջանը եւ այն մարդու մասին է, ով անկախ ամեն ինչից չի հանձնվում, պայքարում է մինչեւ վերջ եւ դառնում գյուղի վերջին բնակիչը: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել դերասաններ, ովքեր մեծ  ճանաչում  ունեն աշխարհի տարբեր մասերում: Հայ  ճանաչված և սիրված դերասանների` Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի հետ  գլխավոր հերոսներին կերպավորում են  աշխարհահռչակ դերասան Հոմայուն  Էրշադին` Իրանից և Լիտվայում մեծ  ճանաչում ունեցող  դերասանուհի` Սանդրա Դաուկշայտեն: Բաբկեն  Չոբանյանի,  Նարինե Պետրոսյանի, Էլֆիք Զոհրաբյանի կողքին խաղում են նաև Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգը)` Ռուսաստանից:

Ֆիլմում ներկայացված են 1988-89 թթ. դեպքերը: Պատմությունը հայկական գյուղի  տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է:

Լուսանկարը՝ aparaj
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0