a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հուսով եմ,որ մեր երազանքը կճախրի Ձեր թևերով».կայացավ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան

verjin_bnakich

Երկարատև աշխատանքներից հետո, վերջապես հանրության դատին հանձնվեց «Վերջին բնակիչը» ֆիլմը: Հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կայացավ տարվա ամենասպասված հայկական ֆիլմերից մեկի համաշխարհային պրեմիրեան:

-Այսօրվա իմ խոսքերը միայն երախտիքի խոսքեր են,-նախքան ֆիլմի դիտումը նշեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը,-շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն ընձեռնեց կատարել այս աշխատանքը, շնորհակալ եմ ընտանիքիս, ստեղծագործական խմբին:

Ռեժիսորն իր խոսքում կարևորեց երկու գերատեսչությունների՝ ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարությունների դերն ու նշանակությունը ֆիլմի ստեղծման գործընթացում:

-Այսօր, իրոք, մեր երազանքն իրականություն է դարձել: Հուսով եմ, որ մեր երազանքը կճախրի Ձեր թևերով:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի ստեղծմանն աջակցել են շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs INQ» և «Mosaic Arts & Cultural Foundation», Հայաստանի «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունները և Լիբանանի պետական համալսարանը:

Ֆիլմը 70-ամյա մի մարդու` քարտաշ Աբգարի մասին է, ով միայնակ է մնացել հարազատ գյուղում, քանի որ  ազգամիջյան հակամարտության արդյունքում մյուսները բռնի տեղահանվել են  Նա մնացել է իր գյուղում` որոնելու իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է այդ բոլոր վայրագությունները: Հոր միակ խնդիրն աղջկան փրկելն է: Տղամարդու շուրջը գնալով նեղանում է օղակը, քանի որ գյուղում հայտնվում են տարբեր խմբավորումներ, թալանչիներ… Աբգարը դստեր հետ փորձում է թշնամու օղակը ճեղքել, որպեսզի փրկի աղջկան` չնայած այն հանգամանքին, որ վերջինս այլևս անհաղորդ է աշխարհին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0