
08/04/2017
|
«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության». ֆիլմի ցուցադրություն «Նարեկացի» արվեստի միությունում

Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արսեն Հակոբյանի՝ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:
ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի, դրա առաջացման պատճառների և քաղաքակիրթ աշխարհի լռության մասին է:
Ֆիլմում պատմական ակնարկ է արվում նաև Արցախի, Ադրբեջանի և Նախիջևանի մասին:
«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» ֆիլմի ցուցադրությունից հետո կծավալվի զրույց-քննարկում:
Արսեն Հակոբյանն ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է: