a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

1915-ի մասին առաջին թուրքական ֆիլմը Հոլիվուդում երեք մրցանակի է արժանացել

1915

Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայցնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», Հոլիվուդում միանգամից 3 մրցանակի է արժանացել:

Ինչպես տեղեկացնում է  Ermenihaber-ը, Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված ֆիլմի շնորհանդեսը կայացել է «Հոլիվուդյան 18-րդ ARPA միջազգային կինոփառատոնի» ընթացքում: Հոլիվուդյան «Egyptian Theatre»-ում տեղի ունեցած փառատոնի բացումը կատարվել է հենց «Կորուսյալ թռչուններ»-ով: Ռեժիսորներ Արեն Փերդեջիի և Էլա Ալյամաչի ֆիլմը փառատոնում արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Արմին Թ. Վագների մարդասիրության մրցանակ»:

Հոլիվուդյան ARPA միջազգային կինոփառատոնը» այս տարի հանդիսատեսին է ներկայացել պատերազմի, սփյուռքի, գաղթի և բազմամշակութային հասարակությունների մասին աշխատանքներով:

 

 Լուսանկարը՝ Ermenihaber.am կայքիէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0