a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կցուցադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մասին պատմող ֆիլմեր

12243399_606340402855081_3209540819218787900_n

ՀՀ մշակույթի նախարարության և «Մոսկվա» կինոթատրոնի աջակցությամբ, դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի   հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մասին պատմող ֆիլմեր,  որոնք կներկայացվեն առաջին անգամ:  Ֆիլմերը ստեղծվել են «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Մեդիան հանուն ներառման» ծրագրի շրջանակում: Ռեժիսոր և բեմադրող օպերատորը Ալբերտ Սարգսյանն է:

Կազմակերպիչները հոգացել են նաև ֆիլմը հասանելի դարձնել լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար. ցուցադրությունները կուղեկցվեն հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ  և աուդիոնկարագրությամբ, ինչպես նաև հայերեն լուսագրերով: Ապահովված է  նաև անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Մուտքն ազատ է:

Նշենք միայն, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Միջոցառման պրոմո-հոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0