a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«3 շաբաթ Երևանում». օգոստոսին կներկայացվի Հրատ Թոխատյանի, Վահիկ Փիրամզեի և Վահե Բերբերյանի մասնակցությամբ նոր ֆիլմ

3shabat_yerevanum

Օգոստոսին հայ հանդիսատեսի դատին կհանձնվի   «3 շաբաթ Երևանում» ֆիլմը, որ պատմում  է լիբանանահայ և իրանահայ երկու ընկերների մասին, ովքեր գալիս են Հայաստան իրենց գործընկերոջ հետ միասին ֆիլմ նկարահանելու Երևանում: Ընկերները Հայաստան են գալիս մեծ ակնկալիքներով, սակայն շուտով հասկանում են, որ ամին ինչ չէ, որ նախատեսվածի պես հարթ է անցնում, և առնվազն միամտություն էր հավատալը իրենց տրված բոլոր խոստումներին:

Ֆիլմը լի է հումորով, անկանխատեսելի շրջադարձերով և զարմանահրաշ կերպարներով, որոնց մարմնավորել են այնպիսի տաղանդավոր հայ դերասաններ, ինչպիսիք են Աշոտ Ղազարյանը, Նարեկ Դուրյանը, Խորեն Լևոնյանը և Լևոն Հարությունյանը: Էպիզոդային դերերով հանդես են եկել  Թաթա Սիմոնյանը, Նունե Եսայանը, Ինգան և Անուշը, Էրիկը, Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Արամոն և այլք:

Ֆիլմի պրոդյուսեր Վահիկ Փիրհամզեիի խոսքով, ով Բերբերյանի հետ հանդես է եկել նաև որպես ֆիլմի համահեղինակ, նա վաղուց էր նախատեսում համատեղ նախագիծ իրագործել իր ընկերների՝ Թոխատյանի և Բերբերյանի հետ, և «3 շաբաթ Երևանում» ֆիլմը հոյակապ նախագիծ դարձավ համագործակցության համար: Այդ մասին հաղորդում է «Շարմ» ընկերության պաշտոնական կայքէջը:

«Թեև ֆիլմը հայալեզու է, առկա են անգլերեն լուսագրեր, և մենք հույս ունենք, որ այն, որպես օտարերկրյա ֆիլմ, կգտնի իր հանդիսատեսին Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում»,- ասաց Փիրհամզեին: «Դրական արձագանքներ ենք ստանում, որոնք, ըստ իս, պայմանավորված են ֆիլմում արծարծվող թեմայի համընդհանուր բնույթով և նուրբ հումորի առկայությամբ»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0