
24/08/2016
|
«4 երգ» անիմացիոն մուլտաշարի ցուցադրությունը «Նարեկացի» արվեստի միությունում

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «4 երգ» անիմացիոն մուլտաշարի ցուցադրությունը, որն էկրան է բարձրացել 2007 թվականին:
Մուլտֆիլմերի հեղինակն է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը։
«Նարեկացի» արվեստի միությունը 2007 թվականին հրատարակել է «Զատիկ» տեսասկավառակը, որտեղ էլ զետեղված է «4 երգ» անիմացիոն մուլտաշարը: Այն պարունակում է 12 անիմացիոն մուլտհոլովակ, որոնցում հնչում են սիրված հեղինակային երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի մանկական երգերը: Երգչի մտադրությամբ տեսասկավառակը հասցեագրված է «0-ից 100 տարեկան երեխաներին»:
Երեկոյի հատուկ հյուրերը կլինեն մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: