
01/09/2016
|
Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդը ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է պարտականություն

Ադամը մեզ համար հերոս է, Ձեզ համար որդի,- նշել է Լ. Մկրտչյանն ու դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին շարունակել,- Ադամի օրինակով մենք հասկանում ենք, հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է, ձեր առօրյան, հոգսերն ու խնդիրները կիսող երեկվա աշակերտը: Ուղղակի նա ինչ- որ մի պահի կատարում է իր պարտականությունը՝ կատարում է շատ լավ և մենք հասկանում ենք, որ նա արդեն հերոս է: Մենք պիտի պահենք- պահպանեք նրանց հիշատակը, որպեսզի մեր հետագա ճանապարհն ավելի հեշտ լինի: Ֆրանսիացի հայտնի փիլիսոփաներից մեկն ասում էր՝ ողջերի իրական տերերը անցավորներն են: Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների հիշատակին, նրանց թափած արյունը պիտի ավելի ուժեղացնի մեզ: Շատ կարևոր է, որ այստեղ Ադամ Սահակյանի անվան դասարան է բացվել: Սա դաստիարակություն է, որը միաժամանակ հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերում է գործնական հարթակ. երբ երեխան մտնի այս դասարան, կհասկանա, որ իր կողքին գտնվող երիտասարդը պոտենցիալ հերոս է: Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդը ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն: Մենք ձևավորում ենք անկախության շրջանի կրթության համակարգ, որտեղ դաստիարակությունը այսօրվա հերոսի կերպարի վրա է հիմնվում»,- նշել է ԿԳ նախարարը:
Ադամ Սահակյանը եղել է թիվ 114 ավագ դպրոցի սան, նրա հիշատակին նվիրված միջոցառումը կրել է «Ադամ ներկա» խորագիրը: