a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամփոփվել է «Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները

sochin
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալագրերով և նվերներով է պարգևատրել շարադրությունների մրցույթում հաղթած 15 աշակերտների: Հատկանշական է, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել են շուրջ 1000 աշակերտ, որոնցից առաջին փուլում ընտրվել են  200-ը, ապա լավագույն 15-ը, որից հետո արդեն լավագույններից 5 լավագույնը:
Նախարարի խոսքով,  քանի որ  ողջ տարին նվիրված է եղել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ապա  կրթական համակարգը ևս չէր կարող անմասն մնալ այդ համազգային իրադարձությունից:
- Այնուհանդերձ, ցեղասպանությունն այն պատմական անարդարությունն է, որին ենթարկվելով` հայերը կրկին միավորվեցին և դառնալով ավելի ուժեղ`  այսօր նորից վերապրում են: Եվ պատահական չէ, որ պետական միջոցառումների գլխավոր կարգախոսներից մեկը հենց վերապրումն էր: Դուք եք վերապրած հայ ժողովրդի սերունդը, որն այսօր, այս պատերի ներքո կստանա իր փոքրիկ, բայց հաջողությունների մասին վկայող առհավատչյան: Վստահ եմ, որ այսօրը կլինի հիշարժան նախևառաջ այս խորհրդանշական վայրում, այս կարևոր համապետական միջոցառումներն ամփոփելու տեսակետից,-նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանը  փաստել է, որ բոլոր շարադրություններն էլ լավն են եղել.
- Բազում գեղեցիկ գրված ստեղծագործություններից մեզ հաջողվել է ընտրել ամենաանկեղծ շարադրությունները` գրված  այն երեխաների կողմից, որոնց գերդաստանում կա ցեղասպանության դաժան հետքը:

Հավելենք միայն, որ տարվա ընթացքում հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են հուշ-երեկոներ, գրական-երաժշտական հանդեսներ, բաց դասեր՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին,  Հայոց հարցի պատմությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0