a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Այբ» կրթական ավանում բացվել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաներն ու կատարվել միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը

13852

Այսօր Դիլիջանում տեղի է ունեցել միջազգային «Այբ» կրթական ավանի՝  Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների  (ֆաբլաբեր) բացման , ինչպես նաև միջին դպրոցի  նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունները, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հատուկ սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձևանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող և ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռևս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:

«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահին տեղեկացրել են, որ շենքը կբավարարի 5-9-րդ դասարանցի 180 աշակերտների ուսումնառության պահանջները: Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի և խաղի գոտիներ: Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 թվականի սեպտեմբերին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0