a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սեպտեմբերից Կալիֆորնիայում կգործի «ԱՅԲ» հայերենի ուսուցման կենտրոնը

Ayb_School

Սեպտեմբերի 1-ից ԱՄՆ Կալիֆորնիայի Վեն Նայս քաղաքում տեղի է ունենալու «ԱՅԲ» հայերենի ուսուցման կենտրոնի բացումը, որտեղ 3-15 տարեկան երեխաներին կուսուցանվի հայոց լեզու, հայոց պատմություն և հայկական մշակույթ: Վեն Նայսը գտնվում է Գլենդել և Բրբենկ քաղաքներից ոչ հեռու է, ուր մեծ թվով հայեր են ապրում:

«Հայերեն լեզվի ուսուցման կենտրոն բացելու գաղափարը վաղուց էր հասունացել: Ամեն անգամ մեծ ցավ ենք ապրում, երբ հանդիպում ենք հայ մանուկների, որոնք ոչ միայն չեն խոսում, այլև չեն սիրում խոսել հայերեն: Սա լուրջ խնդիր է այստեղ՝ ԱՄՆ-ում: Ուրախություն մեզ ու շատերի, որոնք կարևորում են երեխայի հայերենի իմացությունը, սեպտեմբերի 1-ից Կալիֆորնիայի Վեն Նայս քաղաքում կբացի մի փոքրիկ հայկական աշխարհը»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է Անահիտ Անդրեասյանը, որը հանդիսանում է կենտրոնի նախաձեռնողներից մեկն ու հավելել, որ հույս ունեն, որ «ԱՅԲ»-ը մոտ ապագայում կդառնա մի մեծ, հայկական կրթօջախ:

Նախաձեռնողները՝ Մարինե Ոսկանյանը, Գագիկ, Հովհաննես, Մարիաննա, Սյուզաննա Հարությունյանները և Անահիտ Անդրեասյանը Հայաստանում ուսում ստացած մարդիկ են, որոնք կարևորում են օտար երկրում հայապահպանության կարևոր գործոններից մեկը` հայոց լեզուն:

Կենտրոնում դասավանդումը կիրականացվի հայաստանյան դպրոցների ծրագրով ու դասագրքերով: 3-6 տարեկանների հետ կաշխատեն Մարիաննա և Սյուզաննա Հարությունյանները, 7-15 տարեկանների հետ՝ Անահիտ Անդրեասյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0