a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Առնվազն 17 գյուղերում այս տարի չկա առաջին դասարան

classroom-school-facebook-main

Հայաստանի Հանրապետության առնվազն 17 գյուղում այս տարի չկա առաջին դասարան։ Այս տվյալները ներկայացնում է  Հայկական ժամանակ օրաթերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝  մի շարք գյուղերում առաջին դասարան չկա արդեն մի քանի տարի:

Թերթը ներկայացնում է գյուղերի ցանկը, որտեղ առաջին դասարան չկա։

Շիրակի մարզ, 3 համայնք – Ալվար, Թավշուտ, Անի-կայարան: Նախորդ երկու տարիներին ևս երեքական գյուղերում չեն բացվել առաջին դասարան՝ Աղվորիկ, Շաղիկ, Անի-կայարան, Հովտուն, Բանդիվան, Հողմիկ:

Սյունիքի մարզ, 8 համայնք – Աղվանի, Տանձավեր, Տանձատափ, Նորավան, Լծեն, Շիկահող, Նորաշեն, Տաշտուն: Նախորդ երկու տարիներին առաջին դասարան չի եղել մարզի ավելի քան 15 համայնքներում:

Արագածոտնի մարզ, 5 համայնք – Թլիկ, Ցամաքասար, Դիան, Արևուտ, Ոսկեթաս:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի տվյալով՝ այս տարի առաջին դասարան չկա նաև Տավուշի մարզի սահմանային Բարեկամավան գյուղում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0