a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավարտվել է հայագիտական օլիմպիադան

04524735
Ավարտվել է Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան, որն անցկացվել է հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում և մասնակցել են 55 պատանի:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության և Գիտության տարածած տեղեկատվությունից:  Հայ եկեղեցու պատմության մրցույթն անցկացվել է առանձին, որին մասնակցել են 38 սփյուռքահայ պատանի: Երկու փուլերում գումարային առավել բարձր միավորներ վաստակած մասնակիցները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով:

Հայոց լեզվից, գրականությունից և հայոց պատմությունից բարձր միավորներ վաստակածներին շնորհվել են պատվոգրեր և շնորհակալագրեր։ Բացի հիմնական մրցույթներից, կազմակերպվել են նաև նախասիրական «Հայրենասիրական երգի», «Ասմունքի» մրցույթներ և ինտելեկտուալ վիկտորինա: Վիկտորինային մասնակցել են 55 պատանիներ 11 թիմերով: Երկրորդ փուլում մասնակցել են 3 թիմեր, որից մեկը դարձել է հաղթող: Այս մրցույթներում հաղթողներին ևս տրվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մասնակիցների համար կազմակերպվել են այցելություններ Լճաշեն, Հայրավանք, Սևանավանք և Նորատուս համայնքներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0