a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արմավիր քաղաքի արվեստի դպրոցը ոչ մի խնդիր չունի». դպրոցի տնօրեն

5f5e482ad5106fee143ea237e9fc622c

Culture.AM-ի  հոդվածներից մեկում  անդրադարձել էինք Արմավիրի մարզի Հացիկ գյուղի երաժշտական դպրոցին՝ culture.am։ Դպրոց, որն անգամ սեփական շենք չուներ, իսկ աշակերտների թիվը չէր գերազանցում 25-ը:  Դպրոցի տնօրեն Ագապի Այվազյանի խոսքով՝ գյուղի երեխաները ձգտում էին քաղաք գնալ ու սովորել Արվեստի դպրոցում, քանի որ պայմաններն այնտեղ անհամեմատ լավն են:

Զրուցելով Արմավիր քաղաքի արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանի հետ՝ պարզվեց, որ այո՛, դպրոցը մեր հանրապետության  այն եզակի մշակութային կրթօջախներից է, որը ոչ մի խնդիր չունի.
- Մեր դպրոցը վերանորոգված է, գործիքների պակաս չկա: Քաղաքապետարանը հոգում է բոլոր կարիքները ,իսկ խնդիրներ լինելու դեպքում էլ դրանք շատ կարճ ժամանակահատվածում լուծվում են: Արմավիր քաղաքի արվեստի դպրոցն, իրոք, ոչ մի խնդիր չունի, – նշում է տնօրենը:

Պարոն Օրդուբեկյանի փոխանցմամբ՝ դպրոցում այս պահին սովորում է 383 աշակերտ: Ավելին՝ նախորդ տարվա համեմատ նկատվում է աշակերտների թվի աճ (նախորդ տարի ուսանել է 360 աշակերտ): Դպրոցն ունի երաժշտական (նաև ժող. գործիքներ), գեղարվեստի, պարարվեստի բաժիններ: Մոտ 170 աշակերտ ուսանում է հենց երաժշտական բաժնում:

Դպրոցը գործում է վճարովի հիմունքներով: Սակայն քաղաքի ավագանու որոշմամբ գործում են նաև զեղչեր՝ ծնողազուրկ երեխաների, բազմազավակ  ընտանիքների, հաշմանդամների համար:
- Եթե մի ընտանիքից երկու երեխա է սովորում մեզ մոտ, ապա մեկի համար գործում է 50 տոկոս զեղչ:

Ուսման վճարները տատանվում են 3-4000 ՀՀ դրամի սահմաններում: Քաղաքապետի որոշմամբ՝  պարի խմբակում ուսանել ցանկացող բոլոր տղաներն ազատվում են ուսման վճարներից.
-Անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը տղաներին  տրվում է  պարարվեստի հանդեպ սերը մեծացնելու համար։

Պետությունն էլ իր հերթին հոգում է 12 աշակերտի ուսման վարձը, ովքեր սովորում են ժող. գործիքների բաժնում: Գովելի է ընդունված այն որոշումը, որ երաժշտական ու արվեստի դպրոցներում խրախուսվում է ժող. գործիքներ բաժնում սովորելը:

Ահա և Արմավիր քաղաքի արվեստի դպրոցը: Ուրախալի է, որ դպրոցը գտնվում է լավ վիճակում, քաղաքապետարանի կողմից ստանում է աջակցություն  և առհասարակ, ունի հիանալի պայմաններ կրթվելու և մշակութապես զարգանալու համար:

Մնում է հուսալ ու հավատալ, որ նմանօրինակ դպրոցների թիվը  Հայաստանում ժամանակի ընթացում կգերազանցի նվազագույն պայմանների բացակայությամբ դպրոցների թվին:

 

Զրույցը՝ Անի Հովհաննիսյանի (Culture.AM)
Լուսանկարը՝ www.a1plus.am

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0