a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմեն Աշոտյանը շնորհավորել է կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին գիտելիքի օրվա առթիվ

427314_330209600401342_920760489_n

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են “իմ դպրոցը”:

Սիրելի ուսանողներ, մեկնարկում է նոր ուսումնական տարին: Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր, օգտագործեք ձեր լավագույն տարիները` որակյալ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար: Ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը, և մեր կողմից իրականացվող գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Վստահ եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի կրթության և գիտելիքի վերաարժևորման տարի:

Սիրելի մանկավարժներ, դասախոսներ, ոլորտի ներկայացուցիչներ, կրթության համակարգում ներկայիս իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է մեր միասնական ու հետևողական աշխատանքով: Նոր ուսումնական տարին սկսենք աշխատանքային նոր լիցքերով ու եռանդով: Համատեղ ջանքերով կրթական համակարգը դարձնենք առավել կատարյալ, որակյալ ու մրցունակ: Մեզանից պահանջվում է լինել պատասխանատու և զգոն, քանզի մեր աշխատանքի արդյունքը վաղվա մեր կիրթ ու բանիմաց երիտասարդն է, մեր երկրի հենասյունը, մեր պետության զարգացման ու հզորացման գրավականը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0