a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախի Հանրապետության Նախագահը պարգևատրել է օլիմպիադաներում հաջող հանդես եկած աշակերտներին

artsakh

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ աշակերտների եւ նրանց ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հաղորդում է ԱՀ Նախագահի պաշտոնական կայքէջը։

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության եւ գիտության զարգացմանը, եւ այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ըստ ամենայնի նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը: <<Նաեւ ժամանակակից կրթական համակարգն է հանդիսանում երկրի դեմքը, եւ մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած եւ քայլեն ժամանակին համընթաց>>,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0