a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամփոփել են Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադայի արդյունքները

Olympiada

Հուլիսի 18-23-ն Աղվերանում տեղի է ունեցել Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 9 երկրների (Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իրան, Սիրիա, Վրաստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 14 տարեկանից բարձր 70 դպրոցական: Վերջիններս մրցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի և Հայաստանի աշխարհագրության բնագավառներում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն էր, բայց հայերենով մասնագիտական տերմինաբանությանը չտիրապետողների համար գրավոր առաջադրանքները պատրաստվել էին նաև անգլերենով և ռուսերենով:


Բացի գիտելիքների մրցույթից, Համահայկական բնագիտական օլիմպիադան նպատակաուղղված է հայրենիքի շուրջը հավաքելու Սփյուռքի երրորդ-չորրորդ սերունդ ներկայացնող այն երիտասարդներին, ովքեր չեն տիրապետում կամ գրեթե չեն տիրապետում հայերենին և գտնվում են ազգային կրթության և դաստիարակության համակարգից դուրս: Այս պատճառով օլիմպիադայի օրակարգը հարուստ էր նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներով, որոնք պետք է ավելի մեծ տեղեկություններ փոխանցեին դպրոցականներին՝ Հայաստանի, նրա պատմության և մշակույթի մասին:
Օլիմպիադայի արդյունքում օլիմպիականներն արժանացել են չորս I կարգի դիպլոմների, ութ II կարգի դիպլոմների և տասը III կարգի դիպլոմների: I կարգի դիպլոմներ ստացել են Իրանի Թեհրանի համայնքի և Հայաստանի ներկայացուցիչներ, II կարգի դիպլոմների արժանացել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներ, III կարգի դիպլոմները տրվել են Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներին: Բարձր գիտելիքներ ցուցաբերած այլ մանսակիցներ արժանացել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0