a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղին 7,5 մլն դրամ կհատկացվի

Gov

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հայտնում է Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 7 մլն 500 հազար դրամ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման արհեստանոցը համապատասխան սարքավորումներով ապահովելու նպատակով:

Մասնաճյուղը  չունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, արհեստանոցի արդի վիճակը չի բավարարում և խոչըդոտում է ուսումնական գործընթացին, այն համալրված է Խորհրդային Միության վաղ շրջանի սարքավորումներով: Գյումրի կատարած այցի ընթացքում խնդիրը ներկայացվել է վարչապետին եւ որոշման նախագիծը կառավարություն է ներկայացվել ՀՀ վարչապետի 2016թ. հունիսի 17-ի հանձնարարականի համաձայն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0