a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԳՈՀԱՐ-ի լիբանանյան համերգների հասույթը կուղղվի կարիքավոր աշակերտների ուսուցմանը

12189241_10153701899539183_7176784428558896462_o

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում  վերջերս կայացած ԳՈՀԱՐ երգչախումբ-նվագախմբի փառահեղ համերգներից ստացած տպավորությունները հանդիսատեսի մոտ դեռ չեն մարել: Թվով 100 ստեղծագործություն հնչեցին համերգային 4  օրերի ընթացքում: Բեյրութի «Ֆորում Դը Բեյրութ» շքեղ համերգասրահում կայացած  ԳՈՀԱՐ-ի բոլոր համերգների ընթացքում դահլիճում ազատ տեղեր չեն եղել:

Հատկանշական է, որ  համերգների տոմսերի վաճառքից գոյացել է շուրջ 260.000 դոլլարին համարժեք դրամ: Այդ մասին տեղեկանում ենք aztagdaily.com պարբերականի տարածած  տեղեկատվությանից: Նվագախումբ-երգչախումբը հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ սատար կանգնելով հայ մշակույթի, կրթության զարգացմանը, որոշել է ստացված ողջ հասույթը ուղղել 100 կարիքավոր հայ աշակերտների ուսուցմանը: Հատկանշական է, որ ողջ  գումարը կտրամադրվի աշակերտներին՝ 2015-2016 թթ. ուս. տարվա ընթացքում ձևավորված կրթաթոշակների տեսքով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0